Կրքերը չեն հանդարտվում․ կհեռացնե՞ն «Բարսային» առաջնությունից․ «Ռեալը» նույնպես միջամտել է

Կրքերը չեն հանդարտվում․ կհեռացնե՞ն «Բարսային» առաջնությունից․ «Ռեալը» նույնպես միջամտել է

Կատալոնական «Բարսելոնային», ինչպես գրել էինք, հնարավոր է հեռացնեն Իսպանիայի առաջնությունից։ Bolavip-ի պնդմամբ՝ եթե հաջողվի դատախազությանը ապացուցել մեղադրանքը, «Բարսան» շանս չի ունենալու մնալ Լա լիգայում։ Ըստ աղբյուրի՝ «Բարսայի» համար ուղղակի նվեր կլինի, որ բավարարվեն միայն միավորնել հանելով։

Նշենք, որ տեղեկություններ կան, թե «Բարսելոնայի» ղեկավարությունը 2016-2018 թվականին կաշառել է Իսպանիայի արաքայական ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների կոմիտեի փոխնախագահին ու փոխանցել 1,4 միլիոն եվրո։ Սակայն տեղեկատվությունն այսքանով չի սահմանափակվում, կան նոր հանգամանքներ։ Հիմա էլ խոսակցություններ կան, թե կապտանռնագույները Նեգրեյրայի ընկերության հետ համագործակցում է դեռևս 2003 թվականից՝ մինչև 2018-ը ու նրան է վճարել է 4, 7 միլիոն եվրո, իսկ 2016-18 թվականներին «Բարսելոնայի» վճարած գումարը կազմել է DANSIL 95-ի ընդհանուր եկամտի 90 տոկոսից ավելին։ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային, ով այդ ժամանակ զբաղեցնում էր նաև Իսպանիայի մրցավարական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրան, նշենք, ժամանակին զբաղեցնում էր նաև Իսպանիայի մրցավարական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։ Դատախազությունը, տարբեր ասեկոսեների համաձայն, գործի շրջանակում մեղադրանք է առաջադրել նաև ակումբի նախկին նախագահներ Բարտոմեուիին և Ռոսելին, ակումբի նախկին տնօրեններ Օսկար Գրաուին և Ալբերտ Սոլերին։ Ասում են, որ որպես վկա կարող է հարցաքննվի նաև «Բարսայի» գործող նախագահ Լապորտան։ Marca-ն իր հերթին պնդում է, որ Իսպանիայի դատախազության կողմից կատալոնական «Բարսելոնայի» դեմ ներկայացված՝ մրցավարներին կաշառելու վերաբերյալ հայցում ապացույցներ չկան։

«Հայցում չկան ապացույցներ, որ «Բարսելոնան» կաշառել է մրցավարներին: Մինչև օրս դրանք միայն հերյուրանքներ են: Առանց ապացույցների որևէ պատիժ սահմանելը հնարավոր չէ»,- փաստաբան Ֆելիպե Իզկվյերդոյի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: 

Այս ֆոնին «Բարսելոնայի» և «Ռեալի» հարաբերությունները նույնպես կարող են վատթարանալ, քանի որ Մադրիդի «Ռեալը» մտահոգություն է հայտնել կատալոնական ակումբի հնարավոր կոռուպցիայի գործով և հայտարարել է դատավարությանը մասնակցելու մասին։ Բարսելոնայում պարզապես զարմացած ու հիասթափված են մադրիդյան ակումբի այս դիրքորոշմամբ։ «Բարսայի» ճամբարում կարծում են, որ իրավիճակը կարող է խաթարել ակումբների միջև լավ հարաբերությունները։