Ադրբեջանը նույնիսկ համաձայնություն էլ չի տվել սահմանազատման պրոցեսը Տավուշից սկսելուն

Ադրբեջանը նույնիսկ համաձայնություն էլ չի տվել սահմանազատման պրոցեսը Տավուշից սկսելուն

Այս պահին տեղեկություններն այնպիսին են, որ Ադրբեջանը նույնիսկ համաձայնություն էլ չի տվել սահմանազատման պրոցեսը Տավուշից սկսելուն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում  ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այսինքն այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Ադրբեջանի ակտիվությունը եւ գործողությունները կարող են իր համար վնասակար լինել, փորձում է ստեղծել իրավիճակ, հանրությանը կեղծիքի միջոցով համոզելու, որ այն, ինչ տալիս ենք, դա բացառապես ադրբեջանական տարածքներ են: Սա այն դեպքում, երբ քարտեզների շուրջ չկա համաձայնություն եւ դժվար է ասել, թե ինչին է հղում անում Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը շարունակում է միակողմանի զիջումների իր ընթացքը»,- ասել է նա :