Զանգել է վարչապետին և պահանջել հանձնել տարածքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ հեռախոսազրույցի ժամանակ պահանջել է Դանիայից Գրենլանդիան հանձնել ԱՄՆ-ին։ Այս մասին հայտնում է Financial Times-ը:
Աղբյուրները հայտնել են Financial Times-ին, որ խոսակցությունը «չափազանց վատ» է եղել՝ մատնանշելով Թրամփի ագրեսիվ պահվածքը:
«Ամերիկյան առաջնորդը ագրեսիվ էր, նա Դանիայից համագործակցության ոչ մի առաջարկ չի ընդունել, նրան մտահոգում էր միայն տարածքը ԱՄՆ-ին հանձնելը»,- հայտնում է FT-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Գրենլանդիան ձեռք բերելու Թրամփի ցանկության մասին։ ԱՄՆ նախագահը խնդրել է իր օգնականներին ուսումնասիրել կղզու գնման տնտեսական նպատակահարմարությունը, ինչպես նաև խորհրդակցել է Սպիտակ տան իրավաբանների հետ:
Կարծիքներ