77-ամյա Շերին լուսանկարել են իր 38-ամյա սիրելիի հետ (լուսանկարներ)
Երգչուհի Շերը Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում ներկայացել է հանրությանը 38-ամյա ռեփեր Ալեքսանդր Էդվարդսի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
77-ամյա Շերն ընտրել է ամբողջովին սև տեսք, որը լրացրել է ձեռնոցներով։ Իսկ 38-ամյա ռեփերը կեցվածք է ընդունել կապույտ ջինսով, բաճկոնով և սև շապիկով։
Շերը և Ալեքսանդր Էդվարդսը հանդիպում են 2022 թվականի սեպտեմբերից։ Դեկտեմբերին արտիստն ակնարկել էր պրոդյուսերի հետ նշանադրության մասին։ Սակայն ավելի ուշ երգչուհու շրջապատից վստահեցրել էին, որ նա ամուսնության առաջարկ չի ստացել, իսկ մատանին, որը նա շտապել է ցուցադրել սոցիալական ցանցերում, պարզապես «նվեր» է։ Հարաբերություններում տարիքային այդքան մեծ տարբերության վերաբերյալ քննադատություններին ի պատասխան՝ Շերն ասել է, որ «սերը մաթեմատիկա չգիտի»։
Կարծիքներ