Քիչ առաջ Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը, վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ, դիտավորյալ կոտրել է ավտոբուսի կողային ապակին։ Հայտնում են քաղաքապետարանից
« «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները դեպքի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը, որի արդյունքում քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։
Հորդորում ենք մեր քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը և դրսևորել պատշաճ վարք հասարակական տրանսպորտում»։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ փետրվարի 1-ից հետո, երբ բախում է լինում քաղաքացիների, վարորդների եւ ուղեւորների միջեւ։ Քաղաքացիներին կրկին սեւ-սպիտակի բաժանած իշխանությունը հրահրում է քաղաքացիական պատերազմ։