Իրականում այլ բանի դեմ ենք կռիվ տալիս

Իրականում այլ բանի դեմ ենք կռիվ տալիս

Նախ պետք է հասկանալ, թե ինչ պետք է անի ՀՀ քաղաքացին։ Շարժումն ինչ էլ անի  չի հաջողելու, եթե ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը շարունակեն դիտորդի դերում հանդես գալ և դիվանին նստած քննադատել։ Ժողովուրդն է պահանջատերը և պետք է ասի՝ ուզում է Հայաստանը մնա, թե ոչ, մեր պետականությունը մնա, թե ոչ։ Այս մասին խոսելով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասին հայտարարել է հասարակական գործիչ Վահագն Չախալյանը։

«Թեև ժողովրդի զգալի մասը դեմ է ստեղծված իրավիճակին, մասնավորապես՝ Արցախի հանձնմանը, սակայն պատրաստ չէ կանգնել կարմիր բերետավորների դեմը։

«Այս հրեշներին տապալելը շատ հեշտ կլիներ, եթե որքան դեմք երևում է, այդքանով ավարտվեր։ Այսինքն՝ Ալեն Սիմոնյանով, Նիկոլով, Արարատ Միրզոյանով սկսվեր ու ավարտվեր։ Մենք հասկանում ենք, որ իրենք այստեղ ընդամենը ճակատն են, մենք թուրք-ադրբեջանական մի ամբողջ համակարգի դեմ ենք կռիվ տալիս՝ իր ֆինանսական, տեխնոլոգիական, գիտական և թուրք-ադրբեջանական մի ողջ ցանցի դեմ»,- ասել է նա։