Մեկնարկում է Ազգերի լիգայի նախավերջին տուրը. Հայաստանի հավաքականը կխաղա վաղը

Մեկնարկում է Ազգերի լիգայի նախավերջին տուրը. Հայաստանի հավաքականը կխաղա վաղը

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ազգերի լիգայում կմեկնարկի նախավերջին տուրը։ A, C և D դիվիզիոններում այսօր տեղի կունենա թվով 9 հանդիպում։
Պորտուգալիա – Ֆրանսիա՝ 23:45-ին (Երևանի ժամանակով)

Շվեդիա – Խորվաթիա՝ 23:45

4-րդ խումբ

Գերմանիա – Ուկրաինա՝ 23:45-ին  

Շվեյցարիա – Իսպանիա՝ 23:45

C դիվիզիոն, 2-րդ խումբ

Կիպրոս – Լյուքսեմբուրգ՝ 21:00

Ադրբեջան – Չեռնոգորիա՝ 21:00

D դիվիզիոն, 1-ին խումբ

Մալթա – Անդորրա՝ 18:00

Լատվիա – Ֆարերյան կղզիներ՝ 21:00

2-րդ խումբ

Սան Մարինո - Ջիբրալթար՝ 18:00

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականը արդեն վաղը C դիվիզիոնի երկրորդ խմբի շրջանակում արտագնա խաղում ուժերը կչափի հարևան Վրաստանի հետ։

Նշենք նաեւ , որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը Վրաստանում կկայանա նոյեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին։