Հավաքվել են Արցախի ներկայացուցչության դիմաց, պահանջում են հանդիպում Շահրամանյանի հետ

Հավաքվել են Արցախի ներկայացուցչության դիմաց, պահանջում են հանդիպում Շահրամանյանի հետ

Ապրիլի 16-ին Արցախի ներկայացուցչության դիմաց մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են իրականացրել, որն ըստ լուրերի համակարգում է ՀԿ սեկտորի հայտնի ներկայացուցիչ Արթուր Օսիպյանը։ Ցուցարարների բողոքը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի դեմ է, պահանջում են նրանից տեր կանգնել իրենց, թալանը վերադարձնել եւ այդ գումարները բաշխել իրենց։

Այդ նույն մարդիկ այս պահին կրկին հավաքվել են Արցախի ներկայացուցչության դիմաց եւ հանդիպում են պահանջում Շահրամանյանի հետ։