Մարտին Էդեգորը տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»

Մարտին Էդեգորը տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»

Մադրիդի «Ռեալի» նորվեգացի ֆուտբոլիստ Մարտին Էդեգորը իր կարիերան կշարունակի լոնդոնյան «Արսենալում»։ Այս մասին հայտնում է Чемпионат-ը։ Մարզիկն անգլիական ակումբում հանդես կգա վարձակալական հիմունքներով, մինչեւ 2020/21 սեզոնի ավարտը։ Ընթացիկ սեզոնում Էդեգորը «Ռեալի» կազմում Իսպանիայի առաջնությանը մասնակցել է 7 հանդիպման, խաղալով 233 րոպե։ Նրա հաշվին կա նաեւ ՉԼ-ում խփված երկու գոլ։ Էդեգորը «Ռեալ» տեղափոխվել է 2015 թվականին։