Թրամփը դեմ է Արեւելյան Եվրոպայում միջուկային զենքի տեղակայմանը․ Ջեյ դի Վենս

Թրամփը դեմ է Արեւելյան Եվրոպայում միջուկային զենքի տեղակայմանը․ Ջեյ դի Վենս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ  է Արեւելյան Եվրոպայում միջուկային զենքի տեղակայմանը։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը։ «Նախագահի հետ ես կոնկրետ այդ մասին խոսել եմ եւ ապշած կմնայի, եթե նա Արեւելյան Եվրոպայում միջուկային զենքի տարածման հարցին կողմնակից լիներ»,- ասել է Վենսը՝ մեկնաբանելով Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի առաջարկը՝ ամերիկյան միջուկային զենքը Լեհաստանում տեղակայելու մասին։

Վենսը նկատել է, որ նման որոշումները կազդեն հետագա բազմաթիվ սերունդների կյանքերի վրա։ Բացի այդ, ներկայումս Միացյալ Նահանգները փոխում է իր տնտեսական սխալ քաղաքականությունը, որը պահպանվում է արդեն 40 տարի։ Այն, ըստ ԱՄՆ փոխնախագահի, քայքայում է ամերիկյան պետության տնտեսական հզորությունը։ Թեեւ ներկայումս ամերիկյան տնտեսությունը շատ հզոր է, սակայն կարիք ունի զարգանալու, ինչի ուղղությամբ էլ աշխատում է նախագահ Թրամփը, ընդգծել է Վենսը։