Քաթարը բարեփոխում է իր Սահմանադրությունը 

Քաթարը բարեփոխում է իր Սահմանադրությունը 

Քաթարում ցանկանում են բարեփոխել Սահմանադրությունը։ Համաժողովրդական հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների փաթեթին հավանություն են տվել հանրաքվեի մասնակիցների ավելի քան 90 տոկոսը։ Այս մասին հայտարարել է արաբական այդ երկրի ՆԳ նախարար Խալիֆա բին Խամադ բին Խալիֆա ալ-Թանին։ Նախարարը մանրամասնել է, որ սահմանադրական բարեփոխումների հանարքվեի մասնակցությունը կազմել է 84 տոկոս։ Համաձայն փոփոխությունների, Սահմանադրական խորհրդի անդամների 2/3—րդի ընտրական համակարգը վերացվում է։ Խորհրդի՝ Մաջլիս աշ-Շուրայի բոլոր անդամներին նշանակելու է պետության ղեկավարը։ Բանն այն է, որ ընտրական սկզբունքը քաթարյան հասարակության մեջ հակասություններ էր առաջացել եւ էմիր շեյխ Թամիմ բին Խամադ ալ-Թանին հայտարարել էր, որ մտադիր է այդ սկզբունքը վերացնել, որպեսզի վերականգնվի հասարակության միասնականությունը։ Փոփոխություններով նաեւ ամրագրվում է, որ Քաթարը կարող է հանդես գալ որպես միջնորդ՝ միջազգային հակամարտությունների կարգավորման պրոցեսներում։