Վերջապես Հայաստանում կայանալու է շատ բարձր կարգի մարզական միջոցառում

Վերջապես Հայաստանում կայանալու է շատ բարձր կարգի մարզական միջոցառում

Վերջապես Հայաստանում կայանալու է շատ բարձր կարգի մարզական միջոցառում։ 2022 թվականի մայիսին Հայաստանում կայանալու է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

«Թե այս մրցումն ինչքան կարևոր է, կարծում եմ, մասնագետները շատ լավ կհասկանան ու կգնահատեն։ Խորհրդային Հայաստանում անգամ այս կարգի մրցում չի անցկացվել։ Միջազգային ֆեդերացիայի նախագահի ու իմ և Հայաստանի բռնցքամարտի նախագահի բանակցությունները տվել են դրական արդյունք։ Հենց մեզ է վստահվել անցկացնել այդ առաջնությունը, իսկ մրցավայրը Երևանն է։ Առաջնությունը կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Վստահ եմ՝ Հայաստանը պիտի կարողանա ընդունել այդ իրապես մարզական տոնը, պետք է կարողանանք բարձր մակարդակով անցկացնենք այդ մրցումը։ Համագործակցելու ենք այն բոլոր մարդկանց ու կազմակերպությունների հետ, որոնք շահագրգռված են այս մրցումը բարձր մակարդակով անցկացնելու։ Համագործակցելու ենք Օլիմպիական կոմիտեի հետ, քաղաքապետրանի հետ։ Շուտով կոմիտե կստեղծվի ու նիստերի ընթացքում ամեն ինչ կարվի, որ Հայաստան պետությունը աշխարհին ներկայանա որպես բարձր կարգի մրցում ընդունող երկիր»,- ասաց Գիլոյանը։