Բրազիլիայում աշխատավայրում սպանել են քաղաքապետին

Բրազիլիայի Լաժեադո դու Բուգրե քաղաքի քաղաքապետ Ռոբերտ Մասիել դոս Սանտուշը սպանվել է իր աշխատավայրում։Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ տեղի լրատվամիջոցներին հղումով։
Քաղաքապետի թիկնապահների խոսքով՝ դիմակավորված և զինված անհայտ տղամարդը ներխուժել է Սանտուշի աշխատասենյակ և կրակ բացել։ Այնուհետև կրակողը մեքենայով դիմել է փախուստի։
Պաշտոնյան տեղում մահացել է։
Բացի այդ, նշվում է, որ հարձակվողը կրակել է նաև քաղաքապետարանի աշխատակցի վրա։ Տուժածը հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է։
Կարծիքներ