Հաշվապահը մաս-մաս հափշտակել է 109 միլիոն

Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի նախկին ավագ հաշվապահ Կարինե Միրզոյանի դատավարությունը։
Ըստ մեղադրական եզրակացության, նա, 2014թ․ հուլիսի 17-ից զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ավագ հաշվապահի պաշտոնը, ունենալով նույն գնդի ֆինանսական միջոցների կառավարումն իրականացնելու լիազորություններ, 2015-2018թթ․ ընթացքում օգտագործելով ֆինանսական միջոցների տնօրինման վերաբերյալ իր լիազորությունները, մեկ միասնական դիտավորությամբ, յուրաքանչյուր ամիս մաս-մաս յուրացնելով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 109,340,580 ՀՀ դրամ գումար։
Կնոջ նկատմամբ ընտրված է հանրապետությունից չհեռանալու մասին խափանման միջոցը։
Կարծիքներ