Վերադարձրել է 10 տարի առաջ գողացված դրամապանակը

Վերադարձրել է 10 տարի առաջ գողացված դրամապանակը

Բրիտանական Քարդիֆ քաղաքում տղամարդը կնոջն է վերադարձրել դրամապանակը, որը գողացել էր նրանից 10 տարի առաջ։

Այս մասին հայտնում է  Daily Mail ,հանդեսը։ 2009 թվականին, տասնութամյա Բեքա Միլսոնին կողոպտել էին։ Նրա մեքենայի դուռն էին կոտրել, մինչ նա շան հետ զբոսնում էր պուրակում, ու մեքենայից տարել դրամապանակը։ Ականատեսներին չի հաջողվել կանգնեցնել գողին։ Կինը երբեք հույս չի էլ ունեցել, որ իրեն կվերադարձնեն գողացվածը։

Տասը տարի անց, կինը ստացել է ծանրոց, որի մեջ եղել են գողացված փաստաթղթերն ու դրամապանակը։ Ծանրոցում նաեւ մի նամակ է եղել ոմն Ջորջից, որտեղ նշվում է, որ ծանրոցն ուղարկողը Բեքա Միլսոնի իրերը գտել է Քարդիֆի հյուսիսում տարածքի մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ եւ որոշել է վերադարձնել այն։