Փոխարտգործնախարարն ընդունել է միջազգային հատուկ բանագնացին. ինչ են քննարկել

Փոխարտգործնախարարն ընդունել է միջազգային հատուկ բանագնացին. ինչ են քննարկել

Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ԵՄ պատժամիջոցների կիրարկման հարցերով միջազգային հատուկ բանագնաց Դեյվիդ Օ՛Սալիվանին:

Հանդիպման ընթացքում Մնացական Սաֆարյանը և Դեյվիդ Օ՛Սալիվանը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը, մասնավորապես` տնտեսական կապերին վերաբերող հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է վերջին շրջանում Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառության աճը: Շեշտվել է ԵՄ հետ տնտեսական կապերի ամրապնդման և խորացման կարևորությունը:

Զրուցակիցները կարևորել են պարբերական շփումները և շարունակական երկխոսությունը: