«Հրապարակ».Մենք չենք կըռվալ, որ Արայիկ Հարությունյանը չթողնի իր արտերով տանկերը քյան մեր հողը պաշտպանին

«Հրապարակ».Մենք չենք կըռվալ, որ Արայիկ Հարությունյանը չթողնի իր արտերով տանկերը քյան մեր հողը պաշտպանին
Սամվել Բաբայան

Սամվել Բաբայանի համակիրներին մի քանի օր առաջ հանդիպեցինք Շուշիում` Վազգենի արձանի հարեւանությամբ։ Նրա ներկայացուցիչը լիկբեզ էր անցկացնում հավաքվածների հետ, մեր հարցին` եթե խորհրդարանն ու Գերագույն դատարանը չվավերացնեն Բաբայանի ստորագրությունները, ի՞նչ են անելու։ «Հըվաքվիլու, քյալու ենք պահանջենք մեր ձայնը, ուրանք ասալ են` 10 տոկոս, մենք ավելին հըվաքալ ենք. ուրանք պարտավոր են մեզ հետ հաշվի նստել, պատասխան տալ, ու մենք մինչեւ վերջ քինալըվ ենք»:

Մինչեւ վերջը ո՞րն է։ «Մինչեւ մեր թեկնածուն հաղթի, մենք չենք կըռվալ, որ Արայիկ Հարությունյանը չթողնի իր արտերով տանկերը քյան մեր հողը պաշտպանին»: Ի դեպ, շաբաթ-կիրակի Ղարաբաղում էին ոչ միայն ՀՀ ԱԳ նախարարը, այլեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Այնտեղ էին նաեւ Հայաստանի ՀՅԴ անդամները՝ Արմեն Ռուստամյանի հետ, ով բանակցում էր ամենաանցողիկ համարվող թեկնածուի՝ Արայիկ Հարությունյանի ներկայացուցչի հետ: