Քացի տվողն էր պակաս, էն էլ պարավոզով եկավ
ՊՊԾ-ն առաջ ԱԱԾ-ին ենթակա մարմին էր։ 2022 թվականի մայիսին, երբ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանն աչքի ընկավ քացի տալու իր կադրային կարողությամբ, Նիկոլ Փաշինյանը նրան իր մտքում ամրագրեց որպես աննախադեպ կադրային ռեզերվ, որպեսզի հարկ եղած դեպքում նման կադրով իր անվտանգությունն ապահովեր։ Նա ԱԱԾ-ի ենթակայությունից հանեց ՊՊԾ-ն և դարձրեց իրեն՝ ասել է թե վարչապետին ենթակա մարմին ու օրեր առաջ էլ Սարգիս Հովհաննիսյանին նշանակեց իրեն ենթակա Պետական պահպանության ծառայության պետ։ Մարդը երկրի սահմանների անվտանգությունը թողած իր անվտանգությունն է ապահովում։
Մարմնամասեր կտրողներ, հայհոյողներ, թքողներ, ծեծ ու ջարդ անողներ, զրպարտողներ, անուն մրոտողներ, սրբապիղծներ, ֆեյքաբանակներ ու էլի մարդուն պատժելու, ստորացնելու, նսեմացնելու բոլոր գործիքներն ուներ, բայց պետական բարձր մակարդակաով ,,քացի տվողն էր պակաս,, , էն էլ պարավոզով եկավ ու ամեն ինչ տեղը ընկավ։ Նիկոլի պաշտպանության սահմաններն ամուր են ու անվտանգ։ «Թշնամին» չի կարող ոչ մի ծակուծուկից իրեն խոցի։
Հիշեցնենք, որ խաղաղ ակցիաների ժամանակ Սարգիս Հովհանննիսյանը 2022թ․ մայիսյան մի գեղեցիկ օր Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողի ու օպերատորի նկատմամբ, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի հանդեպ։ Վարչապետի ծառայողական քննությունը հավանաբար պարզել էր, որ նա ևս մտնում է եզակի կադրերի մեջ ու չի մոռացել։
Կարծիքներ