Էսքան ժամանակ մի հատ ղեկավար եկե՞լ ա ստեղ` մի հատ հարցնի՝ ժողովուրդ, ո՞նց եք․ Պառավաքարի բնակիչ 

Էսքան ժամանակ մի հատ ղեկավար եկե՞լ ա ստեղ` մի հատ հարցնի՝ ժողովուրդ, ո՞նց եք․ Պառավաքարի բնակիչ 

Տավուշի մարզի սահմանամերձ ու սահմանապահ համայնքներում բնակիչները դժգոհում են «հավասարությունից», որը բերում է յուրահատուկ անհավասարության։ Նրանք համարում են, որ կառավարությունը պետք է հստակ արտոնություններ տրամադրի սահմանամերձ համայնքների բնակիչներին, որոնք իրենց գոյությամբ նաև սահման են պահում, բայց նույն կերպ են հարկ վճարում, ինչ սահմանից հարյուրավոր կիլոմոտր հեռու բնակվող քաղաքաբնակները։

Օրինակ՝ Պառավաքար գյուղի մի բնակիչ մեզ հետ զրույցում դժգոհեց, որ ինքը, ապրելով ու աշխատելով սահման պահող համայնքում, իր աշխատավարձով նույնքան հարկ է վճարում, ինչ մյուսները։ Թեպետ նշեց, որ բիզնեսի հարցում կառավարությունը որոշակի արտոնություններ է սահմանել սահմանամերձ համայնքների բնակիչների համար, բայց դրանից օգտվում է մի քանի տնտեսվարող ընդամենը, իսկ ինքը համալիր արտոնությունների մասին է խոսսում, որից բոլորը կօգտվեն։

Մանրամասն՝ տեսանյութում։