Թրամփը ստորագրել է հրամանագիր սոցկայքերի գործունեության կարգավորման մասին

Թրամփը ստորագրել է հրամանագիր սոցկայքերի գործունեության կարգավորման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է նոր հրամանագիր, որով կարգավորվելու է սոցկայքերի գործունեությունը։ Ըստ այդ հրամանագրի, հնարավոր է փոփոխվի ԶԼՄ-ներում բարեվարքության պահպանման ակտի 230-րդ հոդվածը, որը պաշտպանում է սոցկայքերին, ինչպիսիք ենք «Ֆեյսբուքը» կամ «Թվիթերը»՝ օգտատերերի կողմից հրապարակված բովանդակության հետ կապված քրեական հետապնդումից։

Այդ օրենքը սոցկայքերը դիտարկում է ոչ թե որպես հրատարակիչներ, այլ որպես հարթակներ, գրառումների բովանդակության հանդեպ պատասխանատվությունից նրանց ազատելով։ Այժմ արդեն այդ պաշտպանվածությունը հնարավոր է չլինի, եւ բացի այդ, Թրամփի նոր հրամանագիրը էականորեն սահմանափակում է սոցկայքերի ղեկավարության՝ հրապարակված կոնտենտի մոդերացիայի հնարավորությունը։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ սոցկայքերը անկառավարելի իշխանություն են ստացել եւ անհրաժեշտ է պաշտպանել դեմոկրատական արժեքներն ու կարծիքի արտահայտման ազատությունը պաշտպանել նման իրավիճակում հնարավոր գրաքննությունից։