Մենք աղցան կամ կոմպոտ չենք, որ Պուտինի ճաշացանկում հայտնվենք. Զելենսկի

Մենք աղցան կամ կոմպոտ չենք, որ Պուտինի ճաշացանկում հայտնվենք. Զելենսկի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարձակողական գործողություններ է ծրագրում Զապորոժիեի ուղղությամբ, արևելքում՝ Խարկովի և Սումիի ուղղություններով։ 

Այս ամենն արվում է Ուկրաինայի վրա առավելագույն ճնշում գործադրելու, իսկ հետո ուժի դիրքերից վերջնագրեր դնելու համար։

Այս մասին ասված է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հայտարարության մեջ։

«Փաստ չէ, որ ինչ-որ բան կասեցվելու է»,- նշել է նա։

Զելենսկին նաև մեկնաբանել է ռազմական վերլուծաբան Մայքլ Քլարքի այն հայտարարությունը, թե «Ուկրաինան գտնվում է նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի ճաշացանկում»։

«Մենք աղցան կամ կոմպոտ չենք, որ Պուտինի ճաշացանկում հայտնվենք, չնայած նրա ախորժակներին», - ասել է Զելենսկին։