ԱԺ-ում Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը քննող ժամանակավոր հանձնաժողով կձևավորվի

ԱԺ-ում Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը քննող ժամանակավոր հանձնաժողով կձևավորվի

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն համատեղ նախաձեռնությամբ են հանդես եկել, որ ստեղծվի «Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու, այդ վիրուսի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակ մարդու իրավունքների և հիմնարարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր քննիչ հանձնաժողով»։

Հանձնաժողովի ձևավորման համար անհրաժեշտ է նվազագույնը 33 պատգամավորի ստորագրություն։ Այսօր այս թեմայով հանդիպել են ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ու «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանը։

Զոհրաբյանը մեզ ասաց, որ իրենք վերջնական տեսքի են բերել հանձնաժողովի ձևավորման հարցը, և նվազագույն 33 ստորագրությունից ավելին ունեն, ուստի օրենքի ուժով հանձնաժողովը կձևավորվի, երբ այդ մասին հայտարարի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Հանձնաժողովում կլինեն 11 հոգի, որի մեծ մասը կլինի «Իմ քայլը» խմբակցությունից։