Ջրհեղեղը մարդկային զոհերի պատճառ են դարձել Ինդոնեզիայում

Ջրհեղեղը մարդկային զոհերի պատճառ են դարձել Ինդոնեզիայում

Ինդոնեզիայի Պապուայի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով զոհերի թիվը անցել է վեց տասնյակի սահմանը։ Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը։ Կան նաեւ երկու տասնյակից ավելի տուժածներ։ Հեղեղումները հատկապես վնասել են Ջայապուրա շրջանին։ Կան անայտ կորածներ։ Փրկարարա-որոնողական աշխատանքները շարունակվում են։ Տարհանվել է 120 մարդ, որոնց տները վնասվել են հեղեղումների հետեւանքով։ Նյութական վնասի չափերը ճշտվում են։