Պուտինը շնորհավորել է Ալիեւին

Պուտինը շնորհավորել է Ալիեւին

Ինչպես հայտնի է, մայիսի 28-ն Ադրբեջանը տոնում է որպես Անկախության օր։ Այդ օրվա առիթով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ուղերձում, ուշագրավ է, որ նշվում է, որ Ադրբեջանը ներկայումս վաստակած հեղինակություն է վայելում աշխարհում եւ կարեւոր դերակատարություն ունենում բազմաթիվ ակտուալ խնդիրների կարգավորման մեջ, որոնք առկա են միջազգային օրակարգում։ Պուտինը նաեւ գոհունակությամբ անդրադարձել է ռուս-ադրբեջանական ռազմավարա-դաշնակցային հարաբերություններին եւ բարեմաղթանքներ հղել Ալիեւին եւ ադրբեջանցի ժողովրդին։