Քաղաքապետարանի  5000 դրամ օգնությունը կարիքավոր ընտանիքներին 

Քաղաքապետարանի  5000 դրամ օգնությունը կարիքավոր ընտանիքներին 

Համայնքներում կարիքավոր բնակչությանը սոցիալական աջակցություն է ցուցաբերվում համայնքային բյուջեից: Հրազդան համայնքի ղեկավարի դրամական օգնությունների ցուցակում օգնության նվազագույն  գումարի չափը՝ 5000 դրամն  է, իսկ առավելագույնը` 15000 դրամը: Վերջին երեք ամիսներին ընթացքում, Հրազդանի համայնքապետարան դիմած բնակիչներին տրամադրվել  5000 հազար դրամ օգնություն: Թե ինչպիսի՞ սոցիալական խնդիր է կարողացել լուծել  5000 դրամ օգնություն ստացած  ընտանիքը, դժվար է ասել, սակայն կարող ենք արձանագրել, որ 1 օրվա հացի խնդիր լուծվել է: 

Ի՞նչ չափորոշիչով են որոշում օգնության տրամադրման չափը, հարց ուղղեցինք  Հրազդանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արամայիս Պողոսյանին. «Ավագանին չափորոշիչ ունի, եթե չեմ սխալվում՝ 20 հազար դրամ է առավելագույն սանդղակը: Բացի այդ, քաղաքացիներից բազմաբնույթ զանգեր ենք ստանում, հիմնականում քաղաքապետից աջակցություն են ակնկալում, եւ հավատացեք ստանում են, լինի դա դրամական, թե սննդամթերք: Մանկապարտեզների սնունդը բաժանեցինք  սկզբնական շրջանում,  աշխատանքներ տարվում են, որպեսզի կարողանանք մեր քաղաքացիներին ինչ- որ հարցում աջակցել»: 

Այն հարցին, որ այսօր կան ընտանիքներ, որոնք կոմունալ վճարումներ չեն կատարել եւ զրկված են գազից եւ էլեկտրաէներգիայից, այդ հարցի հետ կապված քաղաքապետարանը որեւէ աջակցություն չի ցուցաբերո՞ւմ. «Անջատումների մասով մենք ոչինչ չենք կարող անել, պետական մակարդակի հարց ա»:  

Փաստորեն բնակչությունը հայտնվել է այնպիսի սոցիալական վիճակում, որ  5000 դրամի համար է դիմո՞ւմ քաղաքապետարան. «Ես էդքան լավ բան ասեցի, դուք միայն 5000 վերցրեցիք:  Ասեցի, որ սննդամթերք ենք տալիս, ձեռնոցներ, դիմակներ, ալկոգել ենք բաժանել, ինչո՞ւ հենց 5000 դրամի վրա կենտրոնացաք»: