«Հայք» ազգայնական շարժման անդամների ակցիան՝ ԱԺ-ի դիմաց

«Հայք» ազգայնական շարժման  անդամների ակցիան՝ ԱԺ-ի դիմաց

Անկախության հռչակագրի վերականգնման պահանջով քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց «Հայք» ազգայնական շարժման  անդամները ակցիա էին իրականացնում։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝  30 տարի հռչակագիրը տապալված է եղել, այն այդպես էլ չի գործել։ Մասնակիցները ցանկանում էին «Անկախության Հռչակագիր 30» գրությամբ պաստառը ամրացնել ԱԺ-ի պատին:

«Բազմիցս իրազեկել ենք Կառավարությանը, փորձել ենք այս պաստառը կախել, բայց քանի որ ԱԱԾ-ն գտնվում է արտաքին ազդեցության ներքո, այսինքն՝ ԱԱԾ աշխատակիցներն արտաքին ազդեցության գործակալներ են, ինչպես նաև Ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ, նրանք պատռում և ոտնատակ են տալիս պաստառը։ Մեզ արգելում են իրազեկել  մարդկանց, որ  օգոստոսի 23-ին լրանում է Հայաստանի Անկախության Հռչակագրի 30-ամյակը։

Ըստ նրա՝ այսօր ամբողջ քաղաքական դաշտը լռում է, որ օգոստոսի 23-ին լրանում է հռչակագրի 30–ամյակը. «Հնարավոր է՝ ինչ-որ  խնջույք իրականացնեն, հավաքվեն և  Անկախության հռչակագրի տապալված գործընթացը ուղղակի մեկ օրում փակեն, այսինքն՝ կրկին տապալեն»: