Ինչ էին ուզում հրապարակել մեղադրողները դռնփակ նիստում

Ինչ էին ուզում հրապարակել մեղադրողները դռնփակ նիստում

Դեկտեմբերի 17-ին ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։ Նրա նշանակումը տարակուսանքի տեղիք տվեց, քանի որ նա նախկին իշխանությունների ներկայացուցիչն էր եւ ապրիլյան պատերազմից հետո հեռացվեց պաշտոնից, եւ նրան վերագրվեցին հետախուզության հետ կապված բացթողումները։

Հետագայում լուրեր տարածվեցին, որ նա Մարտի 1-ի գործով «անհրաժեշտ» ցուցմունքներ է տվել, եւ դա է վարչապետի խորհրդական նշանակվելու բուն պատճառը։ Այսօր Երեւանի դատարանում՝ Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ժամանակ մեղադրող կողմը միջնորդել է դռնփակ նիստ անել, քանի որ նախաքննական ցուցմունքներից ուզում է որոշ մասեր հրապարակել։ Մենք  նախաքննական նյութերի մեջ գտանք Արշակ Կարապետյանի ցուցմունքը եւ հրապարակում ենք այն։