Լեհաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը

Լեհաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը

Լեհաստանում սկսվել է 70 տարեկանից բարձր տարիքային խմբի մարդկանց պատվաստումը կորոնավիրուսի դեմ։ Երկրի ողջ տարածքում բացվել է հինգ հազար պատվաստման կետ։ Ներկայումս արդեն երկու միլիոն մարդ գրանցվել է պատվաստում ստանալու համար։ Այս մասին հայտնում է Լեհաստանի ռադիոն։ Նշենք, որ նշված տարիքային խմբի 4,5 միլիոն մարդ է ապրում Լեհաստանում։