«Գահ 1» կոնսորցիումը ՊՆ մրցույթին հացաթխման հայտ է տվել

«Գահ 1» կոնսորցիումը ՊՆ մրցույթին հացաթխման հայտ է տվել

Վերջին շրջանում Պաշտպանության նախարարության հայտարարված պետական գնումները չկայանալու միտում ունեն, կոնկրետ վերջին շրջանում 3 մրցույթ համարվել է չկայացված։

Մասնավորապես, շինանյութի և տնտեսական ապրանքների գնման մրցույթի 4 չափաբաժնով (նրբատախտակ ու փականներ) 2՝ «Վագարդ» և «Օստինատո» ՍՊԸ-ների  ներկայացրած հայտերը չեն համապատասխանել սահմանված պահանջներին, գնման մեկ մրցույթով որևէ ընկերություն հայտ չի ներկայացրել։

Իսկ երրորդ՝ հացաթխման ծառայության ընթացակարգը համարվել է չկայացած, քանի որ Մարտունիում գրանցված «Գահ 1» կոնսորցիումի և մեկ այլ ՍՊԸ-ի ներկայացրած հայտերից ոչ մեկը չի համապատասխանել հրավերի պայմաններին։