Իրենք Զասին, մենք՝ Վաղարշակին

Իրենք Զասին, մենք՝ Վաղարշակին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասին,  հայտարարությանը, որ պատրաստ է հանդիպել է Փաշինյանի հետ, գրել է․«Կարծում եմ՝ Հայաստանն էլ պետք է ստորագրի Վաղարշակ Հարությունյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար առաջադրելու որոշումը: Ու սա ամենևին Բելառուսի հաղթանակ չէ, որովհետև առայժմ, եթե հայկական կողմը չի հրաժարվել իր հռչակած դիրքորոշումից, խաղը զրոյական գումարով է՝ Հայաստանի վետոն կտապալի նաև Բելառուսի առաջարկը. իհարկե՝ ժամանակավոր, քանի որ այսպես թե այնպես այն ռոտացիոն սկզբունքով ինչ-որ պահի փոխանցվելու է նրան: Մինչ այդ Հայաստանը պետք է այլ հարթություններում ձևակերպի իր ակնկալիքներն ու ստանա դրանք: Չպետք է խուսափել ՈՉ-ից: Կարդացեք The power of positive NO»։

Պատասխանելով «Հրապարակի»-ի հարցին, թե ինչ կտա դա, ի վերջո, Հայաստանն ունի վետոյի իրավունք, Ստյոպա Սաֆարյանն ասաց․ «Մենք սրանով պետք է ցույց տանք, որ պատրաստ չենք, որ մեզ հետ էս ձևով վարվեն։ Պիտի հասկացնենք, որ շրջանը մերն է, և մենք իրավունք ունենք առաջադրելու։ Վետոն իր հերթին թող մնա վետո»։


Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանն ասել էր, Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ հանդիպել Զասի հետ։«Եթե մինչ այս պահը նրա հետ հանդիպում տեղի չի ունեցել, ուրեմն՝ նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»,- ասել էր  Եղոյանը։
Բելառուսի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարն արդեն այցելել է Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան եւ Ռուսաստան: Այս պետությունների ղեկավարները նրա թեկնածությանը հավանություն են տվել: 


Ստյոպա Սաֆարյանն անդրադարձավ հայ-ռուսական ևս մեկ հակասության։ Մասնավորապես, երբ  ի հակառակ ռուսական կողմի հայտարություներին, թե ավարտին է մոտենում փաստաթուղթը, որով Հայաստանը կերաշխավորի Հայաստանի կենսալաբորատորիաներում օտարերկրյա զինվորականների ներկայությունը,Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը Պուտինի հետ նման հարց չի քննարկել, Մարիա Զախարովան էլ այս հարցի համատեքստում նշեց՝ « Մենք գործ ունենք Հայաստան պետության հետ»։  

Արդեն իսկ հնչում է կարծիք, որ սրանով առաջին անգամ պետությունն ու պետության առաջին դեմքը տարանջատվում են։ Ստյոպա Սաֆարյանը, հակառակը, կարծում է, որ Զախարովան չկարողացավ հերքել Նիկոլ Փաշինյանին։
 «Չկարողացան ասել, թե ինչ մակարդակի հետ են զրուցել, կարող է՝ ինչ-որ մակարդակով ԱԳՆ-ն խոսել է, բայց, եթե խոսքը պայմանագրի մասին է, ապա միջազգային պայմանագրերը, ոորնք տեսակները  տարբեր են՝միջպետական, միջկառավարական և այլն,  դրանք ենթադրում են վարչապետի իմացություն, որովհետև վարչապետն է ստորագրելու կամ նրանց ներկայությամբ՝ տվյալ գերատեսչության ղեկավարը։

Սա է միջազգային  պրակտիկան։ Հիմա, եթե ՀՀ վարչապետն ասում է,որ դրա մասին չի խոսել ու ակնհայտորեն  դա նշանակում է, որ պայմանագիր ստորագրելու մասին խոսակցությունները առնվազն կառավարությունների դիրքորոշում չեն։ Սա դա է նշանակում «,-ամփոփեց Ստյոպա Սաֆարյանը։