Մաքսավորը դատի է տվել ՊԵԿ-ին

Մաքսավորը դատի է տվել ՊԵԿ-ին

Ճանապարհային ոստիկանության երբեմնի ամենազոր պետ Մարգար Օհանյանի փեսան՝ Արևմտյան մաքստուն-վարչության փաստաթղթային հսկողության բաժնի նախկին պետ Հայկ Ֆարմանյանը դատի է տվել Մաքսայինին։

Հայկ Ֆարմանյանը աշխատանքից ազատվել էր այս տարվա փետրվարի 11-ին։
Պահանջը՝ Մաքսային ծառայությունում վերականագնվելու և հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը  բռնագանձելու մասին է։

Նշենք, Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան էջում «լայքել» է Դավիթ Անանյանին «թիվ նկարելու մեծ վարպետ» որակող հոդվածագրի նյութը։