«Նակոլկա Շուշոն» կտրամադրի անձնական հեռախոսի տվյալները

«Նակոլկա Շուշոն» կտրամադրի անձնական հեռախոսի տվյալները

ՊԵԿ նախագահի տեղակալ, մաքսային ոլորտը համակարգող Շուշանիկ Ներսիսյանը, որին համակարգում կնքել են «Նակոլկա Շուշո» մականունով՝ ոտքին ունեցած դաջվածքի համար, անդրադարձել է մեր հրապարակմանը, որ ինքն անձամբ է կառավարում «Նորֆոլկին» փոխարինած մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող պետական ընկերությունը։

Մոտ մեկ ամիս առաջ մենք գրել էինք, Շուշանիկ Ներսիսյանի ունիկալ գործունեության մասին ու տեղեկացրել նաեւ, որ նախկին «Նորֆոլկ քոնսալթինգից» ազատվելու նպատակը «Յունիսերվ» ՍՊԸ-ն ստեղծելն էր, որը իրականացնելու է նույն գործառույթները՝ զբաղվելով մաքսային միջնորդական ծառայությամբ։

«Դատելով վերջին շրջանում իմ անձին վերագրվող տարբեր կեղծ լուրերը, որոնցից վերջինը վերաբերում է նորաստեղծ մաքսային միջնորդական կազմակերպության իրական շահառու լինելուն` կարելի է եզրակացնել, որ իմ գործունեությունը շատ մարդկանց խանգարում է։ Հետաքրքիր են նաև «որոշ» մաքսային միջնորդների շրջանակներում տարածված խուճապահար խոսակցությունները, որոնցից կարելի է փաստել, որ աշխատանքս գնում է ճիշտ ուղղությամբ։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ չունեմ առնչություն ոչ մի բրոկերական գրասենյակի հետ և պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում չեմ զբաղվելու ոչ մի ձեռնարկատիրական գործունեությամբ։ Կոչ եմ անում համապատասխան մարմիններին անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել իմ գործունեությունը և առաջարկում եմ իմ լիակատար համագործակցությունը՝ սկսած ֆինանսական միջոցների մասին տեղեկություն տրամադրելուց, մինչև անձնական հեռախոսի տվյալների ուսումնասիրություն»,- իր ֆեյսբուքի էջում գրել է Ներսիյանը։