Հաստատել են Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման զեկույցը

Հաստատել են Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման զեկույցը

Եվրախորհրդարանը հաստատել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման զեկույցը Զեկույցին կողմ քվեարկել է 494 պատգամավոր, դեմ՝ 103 պատգամավոր, ձեռնպահ է եղել 72 պատգամավոր։ Փաստաթուղթը կազմել է Լիտվայի նախկին վարչապետ Անդրյուս Կուբիլյուսը։ Նա կոչ է արել ընդլայնել սանկցիաները եւ ամրապնդել եվրոպական պաշտպանական պոտենցիալը՝ միության հարավային եւ արեւելյան հարեւանների գործերին միջամտութունը զսպելու համար, մշակել ռազմավարություն՝ Եվրամիության՝ ռուսական էներգառեսուրսներից կախվածությունը նվազագույնի հասցնելու համար, եւ նաեւ պատրաստվել, որպեսզի չճանաչվի Ռուսաստանում տեղի ունենալիք պառլամենտական ընտրությունների արդյունքները, որոնք պետք է համարվեն անազնից եւ դեմոկրատիայի սկզբունքների ոտնահարմամբ իրականացված։ Նշենք, որ զեկույցները ունեն խորհրդատվական բնութ ԵՄ Խորհրդի եւ Եվրահանձնաժողովի համար, որի դրույթների կենսագործումը պարտադիր չէ։