Մեր երկրում մեկ չարիք կա, որի անունը Նիկոլ Փաշինյան է. STOP NIKOL

Մեր երկրում մեկ չարիք կա, որի անունը Նիկոլ Փաշինյան է. STOP NIKOL

Մատենադարանի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ռեֆորմիստների կուսակցության անդամների կողմից հերթական  հանրահավաքն է կազմակերպվել, որից հետո հավաքի մասնակիցները, ինչպես և նախորդ անգամ, երթով շրջելու են Երևանի փողոցներով, ապա հասնեն Հանրապետության հրապարակ, որտեղ Փաշինյանին նույն նախորդ երթի ժամանակ կարմիր քարտ ցույց տվեցին։

Հավաքի մեկնարկում Ռեֆորմիստների կուսակցության ներկայացուցիչը ընդդիմադիր բոլոր ուժերին կոչ արեց միանալ իրենց, պնդելով, որ այդ քայլով ամենևին չեն միանալու Ռեֆորմիստների կուսակցությանը, Փաշինյանին պաշտոնից հեռացնելու հետո ընտրական գործընթացներից առաջ նոր կարող են հստակ որոշում կայացնել՝ որ ուժին են միանում կամ միանում են, թե ոչ։

«Մենք պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը, քանի որ գիտակցում ենք՝ այս կամ այն նախարարի հրաժարականը պահանջելով մեր երկրում ոչ մի իրավիճակ չի փոխվելու, հետևաբար պահանջում են հենց Փաշինյանի և իր հետ փաթեթով եկած Սորոսի, արևմտյան դրամաշնորհներով սնվող թիմի հրաժարականը։ Հարգելիներս, գիտակցեք վարջապես, որ մեր երկրում կա մեկ չարիք, որի անունն է Նիկոլ Փաշինյան։ Ստոպ, Նիկոլ , ստոպ Նիկոլ, պիտի հեռանաս»,- ասաց նա։

Նշենք նաեւ, որ վերոնշյալ հավաքը կազմակերպվել է STOP NIKOL խորագրով։