Կոչ է արել ԵԱՏՄ-ին հնարավորինս արագ առեւտուրն իրականացնել ազգային արժույթներով 

Կոչ է արել ԵԱՏՄ-ին հնարավորինս արագ առեւտուրն իրականացնել ազգային արժույթներով 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ անցում կատարել ազգային արժույթներով առեւտրի իրականացմանը։ Նա նշել է, որ չի կարելի շրջանցել ազգային արժույթներով առեւտրի իրականացման ընդլայնման հարցը, քանի որ այս կամ այն օտարերկրյա արժույթի չափազանց շատ կիրառումը զրկում է միությանը մրցակցային եւ տնտեսական առավելություններից եւ սպառնում անվտանգությանը։ Լուկաշենկոն նաեւ ասել է, որ ԵԱՏՄ ֆինանական ենթակառուցվածքները պահանջում են հետագա կատարելագործում, այդ թվում նաեւ՝ արդյունաբերական կոոպերացիայի։ Նա առաջարկել է բարեփոխել Եվրասիական զարգացման բանկի ֆորմատը։