Նիկոլ Փաշինյանը նախագահին ԶՈՒ երկու պաշտոնյաների ազատելու առաջարկ է ներկայացրել

Նիկոլ Փաշինյանը նախագահին ԶՈՒ երկու պաշտոնյաների ազատելու առաջարկ է ներկայացրել

Հայաստանի նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է առաջարկություն Ռազմական ոստիկանության պետ, գնդապետ  Արթուր Բաղդասարյանին և ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նշենք, որ նախագահը այն ստորագրելու համար ունի եռօրյա ժամկետ։