Սպառնացել է դաշնակցային հարաբերությունների կորստով

Սպառնացել է դաշնակցային հարաբերությունների կորստով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից հարկային մանեւրի փոխհատուցումից հրաժարվելը կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել։ Այս մասին հայտնում է «ԲԵԼՏԱ» լրատվական գործակալությունը։

Ըստ Լուկաշենկոյի, եթե Մոսկվան շարունակի հրաժարվել փոխհատուցման մասին բանակցել, կարող է կորցնել իր դաշնակցին, որը միակն է արեւմտյան ուղղությամբ։ Լուկաշենկոն հավելել է, որ 400 միլիոն դոլարի խնդրահարույց գումարը մեծ խնդիր չէ Բելառուսի համար, եւ Բելառուսը կարող է այդքան գումար վաստակել ու հատուցել հարկային մանեւրի հետեւանքով իր կորուստը։