Կանխատեսվում է 1 աստիճանով նորմայից ցածր ջերմաստիճան

Կանխատեսվում է 1 աստիճանով նորմայից ցածր ջերմաստիճան
Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այս տարվա հուլիսին հանրապետության տարածքի եղանակակալիմայական պայամանների ձևավորման վրա իրենց հիմնական ազդեցությունն են թեղնելու Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքները, ինչով պայմանավորված հուլիս ամսին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է 1 աստիճանով նորմայից ցածր, իսկ տեղումների քանակը նորմայից ավել։

Սա նշանակում է, որ ունենալու ենք համեմատաբար զով և տեղումնառատ հուլիս։ Հանրապետության ամենաշոգ վայրերում (Արարատյան դաշտ, Սյունիքի հովիտներ, Երևան) ամսվա ընթացքում ընդամենը 2-3 օր օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ ընդամենը +37․․․+38 աստիճան»։