Չինաստանում գնահատել են ԱՄՆ հետ առեւտրային պատերազմի վնասները

Չինաստանում գնահատել են ԱՄՆ հետ առեւտրային պատերազմի վնասները

Չինաստանի Կոմերցիայի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը հայտարարել է, որ Պեկինում վերահսկում են այն բացասական հետեւանքները, որոնք առաջանում են ԱՄՆ հետ առեւտրային պատերազմի հետեւանքով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Չինացի պաշտոնյան ընդգծել է, որ առեւտրային պատերազմի սրացումը անդրադառնում է արդեն նաեւ համաշխարհային տնտեսության վրա: Գաո Ֆենը նաեւ հավելել է, որ Պեկինը սեփական տնտեսությունը ապահովագրել է մի շարք միջոցառումներ իրականացնելով, որոնք արդեն արդյունք են տվել: