Ալիևը, որպես կանոն, սուտ չի խոսում

Ալիևը, որպես կանոն, սուտ չի խոսում

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իլհամ Ալիևը մեր թշնամին է, սակայն թշնամին էլ է որոշակի հատկություններ ունենում ու նրան պետք է ճիշտ բնորոշել։

Ալիևը, որպես կանոն, սուտ չի խոսում և տեսակետները շատ ուղիղ և անկեղծ է շարադրում։ Բնավորությամբ ուղղամիտ է, շատ դեպքերում դիվանագիտակ կանոնները խախտելով, ինչը կարելի է իր դեմ օգտագործել, եթե գտագործելու ունակություններ ունեցող ունենանք։ Բայց խոսքը դրա մասին չէ։

Ասածս ինչ է, իր խոսքերին ուշադիր հետևեք, հաճախ իր ասածներում ճշմարտություն կա ու ցավոք սրտի շատ դեպքերում իրենից է կարելի այդ ճշմարտության մասին պատկերացում կազմել, քան մեր սուտասանի կրուտիտներից»։