Porsche-ի նոր էլեկտրամեքենայի տեխնիկական բնութագրերը հայտնի են

Porsche-ի նոր էլեկտրամեքենայի տեխնիկական բնութագրերը հայտնի են

Porsche-ի առաջին էլեկտրամեքենան, որը կոչվում է Taycan, կարելի կլինի ձեռք բերել երեք վարկածներով։ Ըստ այդմ, բազային վարկածը կունենա 80 կՎտ․ժ հզորության սնուցիչ, իսկ էլեկտրաշարժիչը կունենա 325-380 ձիաուժ արագություն։ Նման մեքենայի արժեքը կսկսվի 90 հազար դոլարից։ Այս մասին հայտնում է Аutonews-ը։ Առավել թանկ մոդիֆիկացիաները կունենան արդեն 96 կվտ/ժամ հզորություն եւ երկու էլեկտրաշարժիչ, իսկ հանրագումարային հզորությունը կկազմի 435-480 ձիաուժ։ Իսկ ահա Taycan Turbo-ն կունենա երկու էլեկտրաշարժիչ, որոնցից մեկը կլինի առջեւի առանցքի վրա, մյուսը՝ հետեւի։ Նախատիպը վերցված է Porsche 919 Hybrid-ից։ Հանրագումարային հզորությունը կկազմի 600 ձիաուժ։ Քաշը կկազմի 2095 կգ։ Արտաքնապես այն կունենա Mission E կոնցեպտը։