Միջոցներ ձեռնարկեք, որ սենց բաներ դուրս չտան․ վեճ Քոչարյանի ընդդիմախոսի եւ Հայկ Ալումյանի միջեւ (տեսանյութ)

Միջոցներ ձեռնարկեք, որ սենց բաներ դուրս չտան․ վեճ Քոչարյանի ընդդիմախոսի եւ Հայկ Ալումյանի միջեւ (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ու նրա ընդդիմախոսներից մի կին վիճեցին։ Բանն այն է, որ կինը վիրավորական արտահայտություններ հնչեցրեց Քոչարյանի հասցեին, ինչին ի պատասխան, Ալումյանը, դիմելով ոստիկաններին՝ խնդրեց կարգի հրավիրել կնոջը, նրան ուղղորդեցին դատական կարգադրիչների մոտ։ Վերջիններս, սակայն, որեւէ բան չձեռնարկեցին կնոջը հանդարտեցնելու համար։

«Ուրեմն, կամ դուք միջոցներ կձեռնարկեք, որ սենց բաներ դուրս չտան, կամ էս ամեն ինչը ես ուղիղ եթերով ասելու եմ ձեր ամենաբարձրաստիճան վերադասի հասցեին»,-դիմելով ոստիկաններին եւ կարգադրիչներին՝ ասաց Հ․Ալումյանը։