Քաղաքականություն

Տիգրան Ավինյանը չի մեկնաբանում հոր խոսքերը

Տիգրան Ավինյանը չի մեկնաբանում հոր խոսքերը

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրն այսօր լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան «Կարմիր գծերի» վճարի թանկացման վերաբերյալ, ասել է` պետք է 500 հազար սարքեն վճարը, որ «ամեն համբալ չգա կայնի ստեղ` ամեն գեղի իր օպելով... գնացեք Իտալիա տեսեք, ավտոյի գին պիտի մուծեն, որ կարանան մտնեն քաղաքի կենտրոն»։

Տիգրան Ավինյանի այսօրվա ասուլիսի վերջում ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանը մոտեցել է Տիգրան Ավինյանին` հարց տվել իր հոր մեկնաբանության մասին, ինչին ի պատասխան նա արձագանքել է, թե շոու է անում Ստեփանյանը։ Վերջինս էլ հակադարձել է` շոու չէ, ձեր հայրն է վիրավորել քաղաքացիներին։

Մանրամասները տեսանյութում
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image