Ամբողջ ժողովուրդը պետք է դուրս գա փողոց. առևտրականները պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ

Ամբողջ ժողովուրդը պետք է դուրս գա փողոց. առևտրականները պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ

Հագուստ ներկրող տնտեսվարողները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Երեկ նրանք խոստացել էին, որ այսօր մեծ ակցիա են անելու 
Նրանք շարունակում են պնդել՝ մաքսազերծման փոփոխություններ են եղել, որոնց պատճառով իրենք ստիպված կլինեն ներկրվող ապրանքի դիմաց մի քանի անգամ ավելի շատ մաքս վճարել: Նրանց խոսքով՝ սրանով պայմանավորված, արդեն իրենք են ստիպված լինելու ապրանքները ավելի բարձր գնով վաճառել, առևտուր չի լինելու, սկսելու են այդ դեպքում «մինուսով» աշխատել։ Նոր որոշման համաձայն այլևս մի ժամանակ պետք է վճարեն ոչ թե կիլոգրամի, այլ ամեն ապրանքի համար առանձին։

«Մի մայկան, որ տվել ես 1500 դրամ, վաղը դառնալու է 7-8 հազար դրամ. ՊԵԿ-ի նախագահն ասում է հնարավոր չի դա փոխել. Եթե չագուճն ու պոպոքը քո ձեռքն ա, դու ես գրել, ո՞նց չես կարող փոխել։Մարդիկ փող չունեն: Մարդ կա գալիս ասում է՝ 8-10 հազարով հարսանիքի շոր եմ ուզում, բա ո՞նց մարդը կարող է 8-10 հազար դրամ տա մի վերնաշապիկին: Հիմա ոչ թե պետք է միայն մենք դուրս գանք փողոց, այլ ամբողջ ժողովուրդը, որ ժամանակին իրենց կողքը կանգնեցին»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։