Արդյոք կանաչ թեյի էքստրակտը օգնում է նիհարելուն․ մասնագիտական կարծիք
Կանաչ թեյի էքստրակտ պարունակող հավելումների օգտագործումը չի օգնում քաշի զգալի նվազեցմանը։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Համաձայն հաղորդման, Ռեդինգի համալսարանի դիետոլոգ Գյունտեր Կունլեն նշել է, որ կանաչ թեյը երկար ժամանակ համարվել է քաշի նվազեցմանն օգնող բնական միջոց։
Այն, որ կանաչ թեյը կարող է ճարպայրիչ նշանակություն ունենալ, ըստ մասնագետի, չինական բժշկական գրականության մեջ հիշատակվում է դեռ 16-րդ դարից։ Վիտամիններ եւ սննդային հավելումներ արտադրող ներկայիս ընկերությունները եւս թողարկում են կանաչ թեյի էքստրակտ, որը ենթադրվում է, որ պետք է արագացնի մեթաբոլիզմը։ Այդ ազդեցությունը հաստատվել է մասնակի կերպով։ Կան գիտական փորձեր, որոնք հաստատում են, որ կանաչ թեյի էքստրակտ պարունակող հավելումները օգնում են նիհարելուն, կան նաեւ գիտափորձեր, որոնք ժխտում են այդ ազդեցությունը։
Հետեւաբար, ըստ Կունլեի, միանշանակ պնդել չի կարելի։ Ավելի շուտ, ազդեցությունը կապված է մարդու ինդվիդուալ առանձնահատկություններից։
Կարծիքներ