Թրամփը համարում է, որ Պուտինը «պարտվել» է

Թրամփը համարում է, որ Պուտինը «պարտվել» է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է վերջ դնել Ռուսաստանի հետ պատերազմին, հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում։

«Նա ցանկանում է խաղաղություն հաստատել: Սա նորություն է,- ասել է Թրամփը և հավելել, -Նա զինադադար է ուզում։ Մենք մանրամասներ չենք քննարկել։ Նա կարծում է, որ դրա ժամանակն է»:

Ամերիկացի առաջնորդի պոսքով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է ենթադրի, որ «ժամանակը եկել է, քանի որ նա պարտվել է այն պայմաններում, երբ կորցնում ես 700 հազար մարդու»:

Ըստ ԱՄՆ նորընտիր նախագահի՝ Մոսկվան չկարողացավ հասնել իր նպատակներին, և «խրված է այս սարսափելի պատերազմի մեջ, որը երբեք չպետք է տեղի ունենար»։

«Ես հայեցակարգ եմ մշակում այս կույր պատերազմին վերջ տալու համար», - հավելել է Թրամփը։

Այսպես է քաղաքական գործիչը մեկնաբանել Զելենսկու հետ հանդիպումը, որը տեղի է ունեցել Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ։ Ըստ Axios-ի՝ հանրապետականը ի սկզբանե չէր պլանավորում բանակցել Ուկրաինայի նախագահի հետ, սակայն Մակրոնը համոզել է նրան, և արդյունքում հանդիպումը կայացել է: