Իսկ նախարարն ինչ կապ ունի այդ ամենի հետ

Իսկ նախարարն ինչ կապ ունի այդ ամենի հետ

Արդեն տեղեկացրել ենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 2008-2016 թվականներին պաշտպանության նախարարությունը ղեկավարած Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդագրերից մեկը վերաբերում է «Դողագործ 1»-ի վերաբերյալ քրգործին։ Խոսքը Երեւանի անվադողերի նախկին գործարանի առքուվաճառքի մասին է։ 2001-ին «Դողագործ» ընկերությունը, որը մասնավորեցվել ու օտարվել էր ամերիկյան «Ջեներալ Տրանսուորլդ Մենյուֆաքչրինգ Քոմփնի» ընկերությանը եւ, որի բաժնետերերից մեկը ազգությամբ հայ գործարար Սարգիս Խրիմյանն էր, պարտավորվել էր ներդրումներ կատարել ու հզորացնել գործարանը, ինչպես նաև վճարել աշխատողների հանդեպ կուտակված աշխատավարձի պարտքը։ Ս

ակայն գործարանը ոչ միայն չէր վերագործարկվել, այլև սկսվել էր սնանկության գործընթաց, իսկ 2008-ից գործարանն այլեւս չէր աշխատել։ Օհանյանին վերագրվող «հանցանքը» տեղի է ունեցել 2011-ին։ ՊՆ-ն սնանկության վարույթով հայտարարված աճուրդի շրջանակներում 2011 թվականի դեկտեմբերի 11-ին մասնակցել է սույն գործարանի աճուրդին եւ, հանդիսանալով միակ մասնակիցը, ճանաչվել է հաղթող, որից հետո ՊՆ հաշվեկռին անցած գործարանը վաճառվել է ամերիկահայ գործարար Վահե Յաքուբյանին։ Դատախազությունը կարծում է, որ Օհանյանը չի կատարել ծառայողական պարտականությունները, պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված եւ ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքն ապօրինի, անհատույց եւ շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ «այդ կերպ վատման եղանակով հափշտակելով այն»։ Յաքուբյանը Գլենդել հիլզի սեփականատերերից է։ 2022 թվականի ապրիլի 29-ին որոշում է կայացվել Վահե Յաքուբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Գործով անցնում են նաեւ Սերժ Սարգսյանը, Գեւորգ Կոստանյանը եւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հիշյալ գույքից բացի ՊՆ-ն, ըստ դատախազության, մի քանի հողատարածքներ եւս նույն սկզբունքով վաճառել է Յաքուբյանին։ Բայց ամենաուշագրավն այն է, որ այս բոլոր գործարքները տեղի են ունեցել կառավարության համապատասխան որոշումների հիման վրա, օրենքով նախատեսված ընթացակարգերով: Իսկ դա նշանակում է, որ վաղն էլ Փաշինյանի կառավարության անդամներին են դատելու` հարկային արտոնություններ սահմանելու, պետական գույքը մասնավորեցնելու կամ որեւէ այլ որոշման համար: