Ի՞նչ, ոտքով քայլե՞նք. փոխվարչապետը՝ ծառայողական մեքենաների մասին

Ի՞նչ, ոտքով քայլե՞նք. փոխվարչապետը՝ ծառայողական մեքենաների մասին

Ի՞նչ է, ոտքով քայլե՞նք: Իրականության մեջ ես հաճույքով կքայլեմ, դրան էլ դեմ չեմ, բայց ամեն դեպքում բերեք մեքենայի ֆունկցիան չգերագնահատենք: Ինչ եք ուզում, որ ոտքո՞վ գնամ էստեղից: Ես չեմ կարծում, որ դա արդյունավետ է, այդ թվում ձեզ համար։ Այս մասին քիչ առաջ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկումներին, թե երբ են պատրաստվում հրաժարվել բազմաթիվ ծառայողական մեքենաներից, նամանավանդ այդ դեպքում, երբ իշխանության գալիս՝ գործող իշխանությունները մշտապես խոսում էին ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին։

«Դանիա՞ն։ Անկեղծ այնտեղ ես դեռ չեմ եղել, բայց որ գնամ, մի հատ ուշադիր կնայեմ: Եթե իրոք այդ երկրում մեկ մեքենա է, դա իհարկե, ունիկալ բան է»,- ասաց Գրիգորյանը՝ անդրադառնալով լրագրողների պնդումներին, որ վարչապետ Փաշինյանն էր մշտապես Դանիայի օրինակը բերում, թե այնտեղ միայն մեկ-երկու ծառայողական մեքենա կա։

«Հանրային բարեփոխումների գործընթացում նախարարությունների եւ պետական մարմինների թիվը կրճատվել է եւ կրճատման միտում ունի: Սա առնվազն նշանակում է, որ մեքենաների թիվը պետք է նվազի: Ինքս անկեղծ չեմ էլ հաշվել, որովհետեւ դա տենց շատ էական չեմ համարում այսօրվա խնդիրների շարքում»,- հավելեց նա։