Ինչ է կատարվում Պուշկինի անվան դպրոցում

Ինչ է կատարվում Պուշկինի անվան դպրոցում

Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում այսօր առավոտից վերսկսվել է դեռ անցած շաբաթ մեկնարկած դասադուլը։ Ուսուցիչները, ծնողները և աշակերտները շարունակում են իրենց բողոքը՝ պահանջելով վերանայել և չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը։

Դպրոցում նախաձեռնվել է ստորագրահավաք՝ տնօրենի աջակցության նպատակով։ Ծնողները վստահեցնում են, որ մինչև որոշման փոփոխումը, երեխաները չեն մասնակցելու դասերին։ Կոլեկտիվը համախմբվել է՝ աջակցելու իրենց տնօրին, ով, ըստ նրանց, արժանի չէ նման վերաբերմունքի։