Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի գործով դատական նիստը։
Նիստին պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ այս կազմով դատարանն օրինական չի կարող համարվել։ Դատարանն արձանագրեց, որ ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացվել, ինչից հետո անցավ մեղադրյալների անձի ինքնության պարզմանը, ինչպես նաև՝ իրավունքների և պարտականությունների պարզաբանմանը։